Վիեննայում Ռուսաստանի պատվիրակությունը նոտա է պատրաստում ուղարկելու Ավստրիայի ԱԳՆ՝ ԵԱՀԿ-ի անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով համաժողովի նիստում ԱՄՆ ներկայացուցչի սպառնալիքների կապակցությամբ։
Այդ մասին տեղեկացրել է Վիեննայի բանակցություններում ռազմական անվտանգության և սպառազինության վերահսկողության հարցերով ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը։
Ըստ Գավրիլովի՝ բանակցությունների նախորդ փուլում ԱՄՆ ներկայացուցիչը խոստացել է, որ ռուսաստանցի պատվիրակները և ամբողջ Ռուսաստանի Դաշնությունը «Պրիգոժինի ճակատագրին կարժանանան»։
«Նոտա կուղարկենք Ավտրիայի արտաքին գործերի նախարարություն, որն ապահովում է ռուսաստանցի պատվիրակների անվտանգությունը, և կխնդրենք պարզաբանումներ պահանջել ամերիկացի Դանիել Լարտկոյից»,- ասել է Գավրիլովը «Рвссия 24»-ի եթերում։
Փոխանցում է ria.ru-ն։