‘ՌԴ Պետդումայի եւս մեկ ընդդիմադիր պատգամավոր կարող է զրկվել մանդատից’

710

Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության Պետդումայի խմբակցության անդամ Անատոլի Լոկոտը կարող է կրկնել «Արդար Ռուսաստան» խմբակցության իր գերծընկեր Գեննադի Գուդկովի ճակատագիրը եւ բիզնես-գործունեթւոյան պատճառով զրկվել պատգամավորական մանդատից:

BBC-Russian-ի փոխանցմամբ, Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Սերգեյ Ժելեզնյակը հայտարարել է, որ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի եւ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի անունով պաշտոնական հարցում է ուղարկվել, որով պահանջվում է քննություն իրականացնել եւ իրավակնա գնահատական տալ կոմունիստ պատգամավորի գործունեությանը: Լոկոտին կասկածում են իր իսկ ղեկավարած՝ սննդամթերքի սերտիֆիկացմամբ զբաղվող որ առեւտրային ընկերության շահերի լոբբինգի մեջ:

 Ինքը՝ Անատոլի Լոկոտը պնդում է, թե ընկերությունում աշխատում է հասարակական հիմունքներով, հետեւաբար՝ այդ գործունեությունից շահույթ չի հետապնդում եւ որեւէ օրենք չի խախտում:

 Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ՝ սեպտեմբերի 14-ին Պետդումայի ընդդիմադիր «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Գեննադի Գուդկովը նույնանման մեղադրանքով զրկվեց պատգամավորական մանդատից: Գուդկովը համարում է, որ նման կերպ իշխանությոնները հետապնդում են իրեն քաղաքական հայացքների պատճառով: Իսկ Գուդկովի որդին՝ Դմիտրի Գուդկովը ինտերնետում ներկայացրել է իշխող կուսակցության պատգամավորների ձեռնարկատիրական գործունեությունը բացահայտող մի շարք տվյալներ:  

 

Նախորդ հոդվածը‘Վարկած. Թուրքիայի նախագահին սպանել են Վանը ՀՀ-ին հանձնելու մտադրության համար’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Կոնգրեսը քաղաքապետի թեկնածու է սատարում Ծաղկաձորում’