‘ՌԴ պետդուման մտադիր է վերահաշվարկել Գերմանիայի հասցրած վնասները ԽՍՀՄ-ին’

850

ՌԴ պետդումայում ստեղծվում է աշխատանքային խումբ, որը նպատակ ունի վերահաշվարկել Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի հասցրած վնասները Խորհրդային Միությանը: Ինչպես երեքշաբթի հաղորդել է Известия-ն,  վնասի չափը որոշելուց հետո խմբի անդամներն այն մտադիր են ներկայացնել ներկայիս Գերմանիային՝ որպես պատերազմական տուգանքներ:

Նոր նախաձեռնությունը ներկայացրել է ՌԼԴԿ բարձրագույն խորհրդի անդամ Միխայիլ Դեգտյարյովը, ըստ որի՝ Գերմանիան, փաստորեն, ԽՍՀՄ-ին ոչ մի ռազմատուգանք չի վճարել Երկրորդ աշխարհամարտում իր գործած վայրագությունների ու ավերածությունների համար:

ՌԼԴԿ-ի բարձրագույն խորհրդի անդամի կարծիքով՝ ռազմատուգանքի ընդհանուր չափը, ներկայիս գներով, կկազմի առնվազն 3-4 տրիլիոն եվրո, որը Գերմանիան պետք է վճարի ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ դատարան. Սերբիան Խորվաթիայում ցեղասպանություն չի իրականացրել’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Վաշինգտոնը կարող է սկսել զենք մատակարարել Կիևին’