‘ՌԴ պետդուման վավերացրեց Հայաստանի ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը’

1170

ՌԴ պետդուման քիչ առաջ միաձայն վավերացրել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նշենք սակայն, որ քվերակությանը մասնակցած 442 պատգամավորներից մեկը դեմ է քվեարկել:

Ինչպես դումայում հայտարարել է ԱՊՀ և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագայ Լոնիդ Սլուցկին՝ Հայաստանի միացում ԵԱՏՄ-ին՝ պատմական որոշում է ԵԱՏՄ-ի կազմավորման համար: «Հայաստանը մաքսիմալ կամք է դրսևորել եվրասիական զարգացման ուղղով գնալու համար»,- հավելել է Սլուցկին:

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ կդառնա, երբ Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանները նույնպես վավերացնեն Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե երբ են տեղի ունենալու այդ քվեարկությունները և դա այն դեպքում, երբ Հայաստանը ցանկություն է հայտնել ԵՏՄ-ին միանալ հունվարի 1-ից:  

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘ԻԵՄ. ՄԻԵԴ-ի դատավորի ընտրության գործընթացը մրցույթ չի կարելի կոչել’