ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Բելառուսում տեղակայված ռուսաստանցի զինվորականները ինտենսիվ պատրաստություն են անցնում հրաձգարաններում, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։
«Ռազմական պատրաստության և ստորաբաժանումների ռազմական կարգավորման պարապմունքներն ընթանում են ցերեկվա և գիշերային ժամերին։ Արևմտյան ռազմական շրջանի հրաձգարաններում զինծառայողները կատարելագործում են հաստիքային զենքից կրակելու, ռազմական մեքենաներ վարելու, հոգեբանական արգելքները հաղթահարելու, մարտավարական բժշկության և այլ հմտություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Բելառուսի ՊՆ-ն տեղեկացրել է, որ համատեղ զորախումբ ստեղծելու նապատակով Ռուսաստանից կժամանեն 9 հազար զինծառայողներ և մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկա։
Փոխանցում է Interfax-ը։