ՌԴ ՊՆ․ Կիևը փորձել է խափանել ՄԱԳԱՏԷ-ի այցը ԶԱԷԿ

187

60 մարդուց կազմված ուկրաինական դիվերսիոն խումբը վայրէջք է կատարել Կախովյան ջրամբարի ափի մոտ, որ ԶԱԷԿ-ը գրավելու փորձ կատարի։

Այդ մասին լրագրողներին հաղորդել են հինգշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

ՌԴ ՊՆ-ում նաև նշել են, որ ժամը 8։00-ից ՈՒԶՈՒ-ն հրետակոծում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության հանդիպման վայրը։ Մասնավորապես, առաջին էներգաբլոկից 400 մ հեռավորությամբ չորս արկ է նետվել։

«Կիևյան ռեժիմի սադրանքը նպատակ ունի խափանելու ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքային խմբի ժամանումը Զապորոժյան ատոմակայան»,- ընդգծել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըSaint Louis Rapid & Blitz․ Ֆիրուջան նվաճեց հաղթողի կոչումը, Արոնյանը 7-րդն է
Հաջորդ հոդվածըUS Open․ Կարեն Խաչանովը, Դանիիլ Մեդվեդեւն ու Սերենա Ուիլյամսը դուրս եկան երրորդ շրջան