ՌԴ ՊՆ․ ՄԱԳԱՏԷ-ի խնդրանքով՝ Ռուսաստանը թույլ է տվել 60 լրագրողների մուտքը ԶԱԷԿ

158

ՄԱԳԱՏԷ-ի խնդրանքով՝ Ռուսաստանն ապահովել է 60 արտասահմանցի լրագրողների մուտքը Զապորոժյան ԱԷԿ, հաղորդել է ռուսաստանյան պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդման համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության աշխատանքը լուսաբանելու համար Էներգոդար են ժամանել լրագրողներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Քաթարից, ԱՄԷ-ից, Հարավային Կորեայից, Վիետնամից և այլ երկրներից։

Ռուսաստանյան գերատեսչությունը այդ լուրը հաղորդել է՝ ի պատասխան ուկրաինական կողմի, այդ թվում՝ նախագահ Զելենսկու այն մեղադրանքների, թե ռուսաստանցիները ՄԱԳԱՏԷ-ի առաքելության հետ ժամանած լրագրողներին թույլ չեն տվել կայան մտնել։

Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ ուկրաինական կողմից ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հետ եկել են «հատուկ պատրաստված ուկրաինացի և արևմտյան ինչ-որ լրագրողներ», որոնք, իբր, մտադիր են եղել հայտարարել ԱԷԿ-ը Ուկրաինայի վերահսկողության տակ անցնելու մասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալացի նկարիչը ստիպված է եղել ջնջել գրկախառնված զինվորներին պատկերող որմնանկարը
Հաջորդ հոդվածըԹրամփ․ Բայդենը պետության թշնամին է