Ռուսաստանցի զինվորականներն անցյալ գիշեր կանխել են 28 անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Ղրիմի տարածքի օբյեկտների վրա ահաբեկչական գրոհ իրականացնելու՝ Ուկրաինայի փորձը։
Այդ մասին տեղեկացնոմ է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ 17 անօդաչու սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, մնացած 11-ը շարքից դուրս են բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
«Կանխված ահաբեկչական գրոհի արդյունքում տուժածներ և ավերածություններ չկան»,- նշել են պաշտպանության նախարարությունում։
Փոխանցում է tass.ru-ն։