Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Օդեսայի մարզում հրեշավոր սադրանք է կազմակերպւմ, որպեսզի ռազմական հանցագործությունների և խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացման մեջ մեղադրի Ռուսաստանին, հայտարարել է պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Այդ նպատակով մոտ ժամանակներս նախատեսվում է ՈՒԱԾ ստորաբաժանումներից մեկին ռուսաստանյան զինծառայողների համազգեստ հադցնել և տեղի բնակիչների ցուցադրական գնդակահարություն իրականացնել»,- պարզաբանել է գեներալ-գնդապետը։
Ըստ նրա՝ ուկրաինական և արևմտյան լրատվական գործակալությունները կհրապարակեն «ռուսների վայրագությունների» այդ ակցիայի լուսանկարներն ու տեսագրությունները՝ անհապաղ «ցինիկաբար տարածելով կեղծ լուրերը»։
Միզինցևն ընդգծել է, որ այդ սադրանքը վկայում է Ուկրաինայի խաղաղ քաղաքացիների ճակատագրի հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին, և Արևմուտքի երկրներին զգուշացրել է, որ Ռուսաստանը օպերատիվ ապացուցողական բազա ունի կիևյան ռեժիմի կողմից նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ։
Փոխանցում է ria.ru-ն։