Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սադրանք է անվանել լեհական լրատվամիջոցների և պաշտոնատար անձանց հայտարարությունները՝ իբր ռուսաստանյան հրթիռի ընկնելու մասին Պշեվոդուվ բնակավայրի շրջանում, ուկրաինա-լեհական սահմանի մոտ ռուսաստանյան հարվածային միջոցներով հարվածներ չեն հասցվել, երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես շեշտել են նախարարությունում, լեհական զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված՝ դեպքի վայրից հայտնաբերված հրթիռի բեկորների լուսանկարները ոչ մի կապ չունեն ռւսաստանյան խոցող միջոցների հետ։
Փոխանցում է tass.ru-ն։