‘ՌԴ ՊՆ. Boeing-ի մասին Արևմուտքի հայտարարությունները տեղեկատվական պատերազմ են Ռուսաստանի դեմ’

905

ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը մալայզիական օդանավի կործանման վերաբերյալ Արևմուտքի հայտարարություններն անվանել է Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի շարունակություն:

Նրա խոսքով՝ «Զարմանք և նույնիսկ դառնություն է առաջացնում այն փաստը, որ որոշ մարդիկ արտասահմանում փորձում են շահարկել այս ողբերգությունը: Փորձում են հենց այսօր որոշել, թե ով է մեղավոր, ու մենք անդադար լսում ենք, որ մեղավոր են Ռուսաստանի Դաշնությունը, նրա Զինված ուժերը կամ էլ աշխարհազորայինները Ուկրաինայի հարավ-արևելքում: Այդ ամենը շատ նման է շարունակվող տեղեկատվական պատերազմի, որն արդեն ամիսներ շարունակ մղվում է ՌԴ-ի դեմ, և մենք զգում ենք այդ պատերազմի հետևանքները»,- հայտարարել է փոխնախարարը «Россия-24» հեռուստատեսության եթերից: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Սև ածուխ, բարակ սառույց». Ինան Դյաոյի այս ֆիլմը «Ոսկե Ծիրան» -ի շրջանակում ցուցադրվել է Երևանում ‘
Հաջորդ հոդվածը‘ «Եղիցի լույս» մրցանակը՝ Քշիշտոֆ Զանուսիին’