‘ՌԴ ռազմական հայեցակարգում պետք է ներառվի ԱՄՆ-ը՝ որպես գլխավոր հակառակորդ’

697

Ռուսաստանի ռազմական հայեցակարգի նոր տարբերակում պետք է նշվի երկրի գլխավոր հակառակորդը, ինչպես նաև՝ ռուսաստանյան  միջուկային զսպման ուժերի կողմից կանխարգելիչ հարվածներ հասցնելու պայմանները, այսօր «Интерфакс» գործակալության հետ զրույցում հայտարարել է  Ռուսաստանի ՊՆ գլխավոր տեսուչների վարչության համակորգող, բանակի գեներալ Յուրի Յակուբովը:

 «Ռազմավարական տեսակետից կարևորագույն այդ փաստաթղթում, առաջին հերթին, պետք է հստակ նշվի Ռուսաստանի հավանական հակառակորդը, ինչը չկա 2010 թ. ռազմական հայեցակարգում: Ըստ իս՝ մեր գլխավոր հակառակորդը ԱՄՆ-ն է և Հյուսիսատլանտյան դաշինքը»,- ասել է գեներալը:

Յակուբովի կարծիքով՝ այժմ Ռուսաստանի դեմ «իսկական տեղեկատվական պատերազմ է հայտարարված, ի դեմս մեր պետության՝ նպատակաուղղված կերպով ձևավորվում է Արևմուտքի թշնամու կերպար՝ հեռուն գնացող նպատակներով: Իսկ ամենագլխավորը՝ մեր սահմաններին են ընդհուպ մոտենում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բազաները: Այդ գլոբալ փոփոխություններն ու մարտահրավերները, իմ կարծիքով, պետք է արտացոլվեն ռազմական հայեցակարգում»,- համոզված է Յակուբովը: Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Յացենյուկը հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանին «Պատ» նախագծի մեկնարկը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի անձանց ինքնասպանությունների լուսաբանումը մամուլում հանգեցնում է ինքնասպանությունների աճի’