‘ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարը հպարտ է Պերմյակովին ձերբակալելու օպերացիայով’

1236

Հայաստանում ՌԴ Սահմանապահ ստորաբաժանման պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը ներկայացրել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ձերբակալման հետ կապված որոշ մանրամասներ։ 
Մասնավորապես, Բիրյուկովը նշել է, որ իր ենթակաները Պերմյակովին բերման են ենթարկել սահմանապահ ուղեկալի ինժեներա-տեխնիկական կառույցների սահմանը հատելու փորձի ժամանակ: Սահմանապահների «կա՛նգ» հրամանին չի ենթարկվել եւ շարունակել է առաջ շարժվել:
«Ձերբակալվածը եղել է 102-րդ ռազմաբազայի դասալիք  զինծառայող, եւ ձերբակալումից հետո, համաձայն ընդունված որոշման, նրան՝ որպես դասալիքի, հանձնել են 102-րդ բազայի հրամանատարությանը», — նշել է Բիրյուկովը։
Բիրյուկովը նշեց, որ հպարտ է իր ենթականերով, որոնք պատվով են կատարել իրենց աշխատանքը եւ ձերբակալել են առանձնապես վտանգավոր հանցագործին՝ չիմանալով, հանցագործը զինվա՞ծ է, թե ոչ։
Նշենք, որ հայ-ռուսական միջպետական համաձայնագրերի պահանջով, սահմանի խախտման փորձի դեպքում ՌԴ սահմանապահներչը պարտավոր են սահմանախախտին հանձնել Հայաստանի ԱԱԾ-ին:

Նախորդ հոդվածը‘Շիրակի փողոցի ու Աէրացիա թաղամասի ջրամատակարարումը կվերականգնվի ժամը 20.00-ին’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան զգուշացրել է Ռիբերիին’