Ուկրաինան այսօր կռվում է հանուն ԱՄՆ-ի անկախության, որը ձգտում է թուլացնել Ռուսաստանը և առաջատար դիրքեր գրավել աշխարհում, հայտարարել է Ղրիմի տարածաշրջանից սենատոր, Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։
Ըստ սենատորի՝ այսօր Կիևի իշխանությունները, ի դեմս Վլադիմիր Զելենսկու, ուկրաինացի ժողովրդին ակնհայտ մահվան են մղում՝ հանուն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի։
«Այժմ Ուկրաինան վերածվել է ամերիկյան գաղութի։ Իսկապես անկախ և հզոր Ուկրաինա կլիներ, եթե նա բարեկամանար Ռուսաստանի հետ»,- ընդգծել է սենատորը։
Ցեկովը շեշտել է, որ եթե Ուկրաինան ընտրի ամերիկյան գաղութ լինելու ուղին, ապա որպես պետություն՝ նրա ճակատագիրը դատապարտված է։ «Այնպիսի նախագիծ, ինչպիսին ներկայիս Ուկրաինան է, կդադարի գոյություն ունենալ»,- ասել է նա։
Փոխանցում է ria.ru-ն։