‘ՌԴ փոխվարչապետ. ԵՏՄ միասնական արժույթի կիրառումն անխուսափելի է’

766

Միասնական արժույթի կիրառումն անխուսափելի է Եվրասիական տնտեսական միությունում, որի ստեղծման շուրջ համաձայնագիրը մայիսի 29-ին ստորագրել են Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը: Դրա համար, հնարավոր է, կպահանջվի 5-10 տարի, հաղորդում է Belnovosti.by-ն` վկայակոչելով ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին:

«5-10 տարի կանցնի, և միասնական արժույթի կիրառման հարցը, հաստատ, կլուծվի, կհայտնվեն էմիսիոն կենտրոններ և միասնական արժույթ: Մենք կարող էինք դրանից խուսափել, եթե ռուբլին չկոտրեին, երբ Խորհդրային Միությունը փլուզվեց: Այն ժամանակ մենք քանդեցինք միասնական տնտեսական տարածությունը, և այժմ, մնալով տարբեր երկրներ, ստեղծում ենք այս տարածությունը», — հայտարարել է Շուվալովը, նշելով, որ մասնագիտական շրջանակներում կքննարկվի միասնական արժույթի կիրառման հարցը: Նա, միաժամանակ, հայտարարել է, որ ՌԴ պետք է այսուհետև էլ պահպանի ԱՀԿ անդամությունը:

 

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանին ազատազրկման դատապարտած դատավորը մեկ այլ գործով ՀՔԾ բողոք է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ի եւ «Հրապարակի» դատավարությունը՝ դռնփակ ‘