‘«Ռեալը» աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբն է’

946

Աշխարհի ակումբային առաջնության և Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» գլխավորում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների ցանկը: Այս մասին տեղեկացնում է BBC-ին: Հետազոտությունն իրականացրել է Deloitte ընկերությունը, որն ամեն տարի ներկայացնում է բոլոր հնարավոր ֆինանսական վարկանիշները, հաշվում է ակումբների եկամուտը և ծախսերը:

2013-14թթ. մրցաշրջանի ընթացքում «Արքայական ակումբը» 549,5 մլն եվրո եկամուտ է ունեցել, ինչը 30,6 մլն եվրոյով ավելի է 2012-13թթ. մրցաշրջանի եկամուտից: Հիշեցնենք, որ 2014 թվականի ընթացքում «Ռեալը» հաղթել է 4 մրցաշարում` Իսպանիայի գավաթի խաղարկությունում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Աշխարհի ակումբային առաջնությունում:

2013-14թթ. մրցաշրջանի արդյունքներով աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների թոփ-20

1. «Ռեալ» (Իսպանիա) – 549,5 մլն եվրո

2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 518

3. «Բավարիա» (Գերմանիա) – 487,5

4. «Բարսելոնա» (Իսպանիա) – 484,6

5. «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա) – 474,2

6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 414,4

7. «Չելսի» (Անգլիա) – 387,9

8. «Արսենալ» (Անգլիա) – 359,3

9. «Լիվերպուլ» (Անգլիա) – 305,9

10. «Յուվենտուս» (Իտալիա) – 279,4

11. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – 261,5

12. «Միլան» (Իտալիա) – 249,7

13. «Տոտենհեմ» (Անգլիա) – 215,8

14. «Շալկե 04» (Գերմանիա) – 213,9

15. «Ատլետիկո» (Իսպանիա) – 169,9

16. «Նապոլի» (Իտալիա) – 164,8

17. «Ինտեր» (Իտալիա) – 164

18. «Գալաթասարայ» (Թուրքիա) – 161,9

19. «Նյուքասլ» (Անգլիա) – 155,1

20. «Էվերթոն» (Անգլիա) – 144,1


Նախորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը տնտեսագիտության մեջ նոր տերմին է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 22-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 470.0 դրամ/դոլար’