‘«Ռեալը» արտագնա խաղում հաղթեց «Ռայո Վալյեկանոյին» (տեսանյութ)’

877

«Կամպո դե Վալեկաս» մարզադաշտում Կարլո Անչելոտիի սաները բավականին դժվար հանդիպում անցկացրեցին և կարողացան գոլեր խփել միայն խաղի վերջնամասում: 68-րդ րոպեին աչքի ընկավ Քրիստիանու Ռոնալդուն, իսկ 5 րոպե անց Խամես Ռոդրիգեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 

Ռոնալդուի համար այս գոլը 300-րդն էր «Ռեալի» կազմում: Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների թվում պորտուգալացին 215 գոլով 8-րդն է և զիջում է Կինիին (219 գոլ), Սեզար Ռոդրիգեսին (223), Ալֆրեդո դի Ստեֆանոյին (227), Ռաուլին (228), Ուգո Սանչեսին (234), Տելմո Սարային (251): Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է, ով արդեն 276 գոլ է խփել: 

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 70 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնային» զիջելով չորս միավորով, իսկ «Ռայո Վալյեկանոն» մնաց 38 միավորով` իններորդ տեղում:

 

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռայո Վալյեկանո»-«Ռեալ»` 0:2
Գոլերը. Ռոնալդու` 6՛, Խամես` 73:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ջախջախեց «Ալմերիային» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնե. «Իսպանիայի առաջնությունում արդեն յուրաքանչյուր խաղ հավասար է եզրափակչի»’