«Ռեալը» դադարեցրել է բանակցությունները Մբապեի հետ

786

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է դադարեցնել բանակցությունները Փարիզի ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Արքայական ակումբը չի ցանկանում փչացնել հարաբերությունները ՊՍԺ-ի ղեկավարության հետ։

«Ռեալը» հաջորդ ամռանը գրավիչ առաջարկ կանի Մբապեին, որը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Մբապեն եւս ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդում։

Նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 160 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» խոշոր վարկ է ստացել Goldman Sachs բանկից
Հաջորդ հոդվածըՏղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ