‘«Ռեալը» դատարանում պարտվել է Լա Լիգային’

725

Մադրիդի դատարանը չի բավարարել «Ռեալի» բողոքարկումը եւ օրինական է ճանաչել Լա Լիգայի պահանջը, որը Արքայական ակումբին ներկայացվել էր 2018թ. նոյեմբերին։ Լա Լիգան «Ռեալից» պահանջել էր փոխել ֆուտբոլիստների խաղաշապիկներին անվան եւ խաղային համարի տառատեսակը։ «Ռեալը» բողոքարկել էր Լա Լիգայի որոշումը՝ հայտարարելով, որ ակումբն արդեն գրանցել է 2018–2019 թվականների մրցաշրջանի համար տառատեսակի դիզայնը։

Դատարանը որոշել է, որ թեեւ համազգեստի դիզայնը ակումբների ազատ ընտրության հարց է, սակայն Լա Լիգան իրավունք ունի պահանջել այնպիսի տառատեսակ, որը միատեսակ կլինի բոլոր թիմերի համար եւ ընթեռնելի։

Նախորդ հոդվածը‘Ուժային եռամարտ. հայ մարզիկները երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի Գավաթում’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է կարճատև անձրև’