‘«Ռեալը» դատի է տվել կատալոնյան հեռուստաալիքին’

854

Մադրիդի «Ռեալը» դատի է տվել կատալոնական TV3 հեռուստաալիքին այն տեսանյութի համար, որում ներկայացվում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի նկատմամբ «արքայական ակումբի» ֆուտբոլիստների կոպիտ խաղը՝ նրանց համեմատելով բորենիների հետ։

Որպես փոխհատուցում Իսպանիայի գործող չեմպիոնը մտադիր է հեռուստաալիքից 6 մլն եվրո ստանալ։ Հաղորդում է AS-ն։

Հիշեցնենք, որ այս տեսանյութը ֆուտբոլային հասարակության շրջանակներում բացասական արձագանք էր գտել, որից հետո TV3-ի տնօրեն Խավիեր Վալսը ներողություն էր խնդրել Մադրիդի «Ռեալից», բայց, ինչպես երևում է, մադրիդցիները չեն ցանկանում սահմանափակվել այդքանով։

SportArmenia.com

Նախորդ հոդվածը‘Բախում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի նախագահ Նապոլիտանոն մտադիր չէ առաջադրվել երկրորդ ժամկետով’