«Ռեալը» դիտարկում է Ռաուլին գլխավոր մարզիչ նշանակելու տարբերակը

374

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնում իտալացի Կառլո Անչելոտիի փոխարեն թիմի լեգենդար խաղացող Ռաուլ Գոնսալեսին նշանակելու տարբերակը, հաղորդում է Defensa Central-ը։

Արքայական ակումբը կհեռացնի Կառլո Անչելոտիին, եթե թիմը տիտղոս չնվաճի Իսպանիայի առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում։

Ռաուլն այժմ գլխավորում է «Ռեալի» երկրորդ թիմը, որը հանդես է գալիս երրորդ լիգայում եւ ընթանում է երկրորդ տեղում։ Առաջին տեղում մրցաշրջանն ավարտելու դեպքում նրա ղեկավարած թիմը կբարձրանա երկրորդ լիգա։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Լավագույն դարպասապահի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը
Հաջորդ հոդվածըAirthings Masters-ի եզրափակիչում Կարլսենը հաղթել է Նակամուրային