‘
Ռաբատի «Պրից Մուլա Աբդուլա» մարզադաշտում կայացավ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլի «Կրուս Ասուլ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որին մեքսիկական թիմը մասնակցում էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի հաղթողի կարգավիճակով, իսկ մադրիդյան թիմը` Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի:
Ինչպես ակնկալվում էր, Կարլո Անչելոտիի սաները եզրափակիչ դուրս գալու հարցում խնդիրներ չունեցան` մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 4:0 հաշվով: Մադրիդյան թիմի կազմում մեկական գոլով աչքի ընկան Սերխիո Ռամոսը, Կարիմ Բենզեման, Գարեթ Բեյլը և Իսկոն:
Խաղի 40-րդ րոպեին, երբ մադրիդցիները հաղթում էին դեռևս 2 գնդակի առավելությամբ, «Կրուս Ասուլը» հաշիվը կրճատելու հնարավորություն ուներ. սեփական տուգանային հրապարակում Ռամոսը խախտել էր կանոնները Պավոնեի նկատմամբ և Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասին նշանակվել էր 11 մետրանոց հարված: Նշակետին մոտեցավ Խերարդո Տորադոն, ում հարվածը Կասիլյասը հաջողությամ հետ մղեց:
Հավելենք, որ եզրափակչում «Ռեալը» մրցելու է «Սան Լորենցո» (Արգենտինա) – «Օկլենդ» (Նոր Զելանդիա) (դեկտեմբերի 17) զույգի հաղթողի հետ:
ԿՐՈՒՍ ԱՍՈՒԼ – ՌԵԱԼ Մ. |
0-4 (0-2) |
0-1՝ Սերխիո Ռամոս 15՛, 0-2՝ Քարիմ Բենզեմա 36՛, 0-3՝ Գարեթ Բեյլ 50՛, 0-4՝ Իսկո 72՛ |
ԿՐՈՒՍ ԱՍՈՒԼ. 1.Խոսե Կորոնա, 2.Ֆաուստո Պինտո, 3.Ֆրանսիսկո Ռոդրիգես, 4.Խուլիո Դոմինգես, 15.Խերարդո Ֆլորես, 6.Խերարդո Տորադո, 10.Կրիստիան Խիմենես (8.Մարկո Ֆաբիան, 65), 11.Խոաո Ռոխաս (18.Իսմաել Վալադես, 76), 27.Հերնան Բերնարդելո, 33.Մաուրո Ֆորմիկա, 9.Մարիանո Պավոնե (7.Պաբլո Բարերա, 65) |
ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս (2.Ռաֆայել Վարան, 64), 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս (6.Սամի Խեդիրա, 73), 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո (20.Խեսե, 76), 24.Ասյեր Իլյարամենդի, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա |
Զգուշացում՝ Սերխիո Ռամոս 39՛ (Ռ) |
‘