Սաուդյան Արաբիայում անցկացվող ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում չեմպիոն «Ռեալը» մրցեց «Վալենսիայի» հետ եւ առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով՝ դուրս գալով եզրափակիչ։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1։ Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի 11-մետրանոցից «Վալենսիան» պատասխանեց բրազիլացի կիսապաշտպան Սամուել Լինուի գոլով։
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։
Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Ռեալի» ֆուտբոլիստները՝ 4:3:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հունվարի 12-ին կվիճարկեն գավաթակիր «Բետիսն» ու փոխչեմպիոն «Բարսելոնան»։
Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
«Ռեալ» — «Վալենսիա»՝ 1:1, 11մ` 4:3 (հիմնական ժամանակ՝ 1:1), (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 39, 11մ — Սամուել Լինու, 46