«Ռեալը» երկարաժամկետ պայմանագիր կկնքի Անտոնիո Ռյուդիգերի հետ

88

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ։ Արքայական ակումբը Գերմանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Նախորդ օրը «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել էր, որ Ռյուդիգերն ամռանը կհեռանա ակումբից։ Նրա պայմանագիրն ավարտվում է հուլիսի 1-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Ռյուդիգերը «Չելսիի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԲըլթ-22
Հաջորդ հոդվածըԼուկակուն մտադիր է վերադառնալ «Ինտեր»