Մադրիդի «Ռեալը» թույլ է տվել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմային հանգստյան օրերին մեկնել Քաթար, եթե ֆուտբոլիստը ցանկանա, հաղորդում է իսպանական AS-ը։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ եւ դեկտեմբերի 18-ին կխաղա Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ։
Բենզեման մնում է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում եւ կստանա ոսկե կամ արծաթե մեդալ։ Նա վնասվածքի պատճառով ոչ մի հանդիպման չի մասնակցել եւ վերադարձել է Արքայական ակումբ։
Արդեն մեկ շաբաթ Բենզեման լիարժեք մարզումներ է անցկացնում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։