‘
Մադրիդի «Ռեալի»ղեկավարությունը մտադիր է 130 միլիոն եվրո ծախսել երկու ֆուտբոլիստի ձեռք բերելու համար՝ կիսապաշտպաններ Իսկոյի («Մալագա») եւ Գարեթ Բեյլի («Տոտենհեմ»):
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է երկու ֆուտբոլիստների հետ գործարքներն իրականացնել հուլիսի սկզբներին: Այդ դեպքում, մեծ հավանականությամբ, ակումբը կլքի բրազիլացի Կական:
Նշենք, որ 130 միլիոն եվրոյից 100 միլիոնը «Ռեալը» կվճարի Գարեթ Բեյլի համար, իսկ Իսկոյի համար՝ 30 միլիոն եվրո:
‘