‘«Ռեալը» լուրջ կադրային կորուստներ է կրում’

622

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի մրցաշարում առաջիկայում ստիպված է լինելու հանդես գալ առանց երկու պաշտպանների՝ պորտուգալացի Ֆաբիո Կոենտրաուի եւ բրազիլացի Մարսելոյի:

Կոենտրաուն վնասվածք է ստացել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ Ռուսաստանի հետ հանդիպման (0:1) ժամանակ: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ նա մոտ մեկ ամիս չի խաղա:

Ինչ վերաբերում է Մարսելոյին, ապա նա հոկտեմբերի 16-ին լեհական Վրոցլավ քաղաքում կայանալիք՝ Բրազիլիա — Ճապոնիա ընկերական հանդիպման նախապատրաստական փուլում, մարզման ժամանակ ոտնաթաթի հատվածում կոտրվածք է ստացել: Այժմ բրազիլիացի պաշտպանը բաց կթողնի մոտ երեք ամիս:

Նշենք, որ թե Կոենտրաուն, թե Մարսելոն «Ռեալում» ձախ պաշտպանի գոտում են հանդես գալիս, այնպես որ «Արքայական ակումբի» առաջիկա հանդիպումներում կազմի լուրջ վերադասավորումներ կլինեն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի, Իրանի և Բելառուսի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյան առաջնորդներից ոչ մեկը դարձյալ չի արժանացել աշխարհի ամենախոշոր մրցանակին’