«Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

50

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Բարսելոնայի» հետ։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած «Էլ Կլասիկոյում» 3։2 հաշվով առավելության հասավ Արքայական թիմը։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։ Լրացուցիչ ժամանակում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ եւ եզրափակիչի ուղեգիր բերեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի գոլը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 13-ին կվիճարկեն Մադրիդի «Աթլետիկոն» ու Բիլբաոյի «Աթլետիկը»։

Իսպանիայի սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Բարսելոնա» — «Ռեալ»՝ 2։3 (հիմնական ժամանակ՝ 2։2) (տեսանյութ)

Լյուկ դե Յոնգ, 41, Անսու Ֆատի, 83 — Վինիսիուս Ժունիոր, 25, Քարիմ Բենզեմա, 72, Ֆեդերիկո Վալվերդե, 98

Նախորդ հոդվածըՈւկրաինացին Պոռոշենկոյի պատկերով դաջվածք է արել հետույքին
Հաջորդ հոդվածը«Ինտերը»՝ Իտալիայի սուպերգավաթակիր