‘«Ռեալը» խոշոր հաշվով հաղթանակ է տոնել (տեսանյութ)’

899

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Ռեալ Սոսյեդադին»: Առանց առաջատար Քրիստիանո Ռոնալդուի, ով խաղին չէր մասնակցում որակազրկման պատճառով, «սերուցքայինները» վստահ հաղթանակ տոնեցին:

Խաղի հաշիվը շատ արագ բացվեց. առաջին իսկ րոպեին Արից Էլուստոնդոն գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը, սակայն հյուրերի համար այս գոլն առաջինն ու վերջինն էր: Երկու րոպե անց Խամես Ռոդրիգեսը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ նախքան ընդմիջման գնալը` 37-րդ րոպեին, Սերխիո Ռամոսը հաշիվը դարձրեց 2:1: Եվս երկու գոլ մադրիդցիները խփեցին երկրորդ կեսում. դուբլով աչքի ընկավ Կարիմ Բենզեման: 

Այս հաղթանակից հետո «Ռեալը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 51 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» մնաց 22 միավորով` 11-րդ տեղում:

ՌԵԱԼ Մ.-Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ

4-1 (2-1)

MC

 

0-1՝ Արից Էլուստոնդո 1՛, 1-1՝ Խամես Ռոդրիգես 3՛, 2-1՝ Սերխիո Ռամոս 37՛, 3-1՝ Քարիմ Բենզեմա 52՛, 4-1՝ Քարիմ Բենզեմա 76՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս (6.Սամի Խեդիրա, 81), 10.Խամես Ռոդրիգես (20.Խեսե, 74), 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո, 24.Ասյեր Իլյարամենդի, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 81)

Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ. 1.Խերոնիմո Ռուլյի, 3.Միկել Գոնսալես, 6.Ինյիգո Մարտինես, 19.Յուրի Բերչիչե, 34.Արից Էլուստոնդո (5.Մարկել Բերգարա, 63), 4.Գորկա Էլուստոնդո, 8.Էստեբան Գրաներո, 10.Խավի Պրիետո, 14.Ռուբեն Պարդո, 16.Սերխիո Կանալես (24.Ալբերտո դե լա Բելյա, 46), 11.Կառլոս Վելա (9.Իմանոլ Ագիրետչե, 17)

 

Զգուշացում՝ Ասյեր Իլյարամենդի 31՛ (Ռ), Մարսելո 70՛ (Ռ), Սամի Խեդիրա 88՛ (Ռ), Յուրի Բերչիչե 88՛ (Ռ) ; Մրցավար՝ Ալֆոնսո Ալվարես Իսկյերդո 

 

58

ԳՆԴԱԿԻ %

42

26 (11)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (2)

8

ՏՈՒԳԱՆՔ

11

10

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘Ներքին արնահոսություն չկա. Սեֆիլյանին տեղափոխում են Երեւան’
Հաջորդ հոդվածը‘Կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ սեպ խրելու փորձերից. «Ազատամարտիկների դաշինք»’