Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» Ռիադում կայացած խաղում:
Առաջին խաղակեսում «Արքայական ակումբից» հեթ-տրիկ ձևակերպեց Վինիսիուս Ժունիորը: Բրազիլացու երկրորդ գոլից հետո հաշվի տարբերությունը կրճատեց Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ կեսում «Ռեալի» հարձակման մյուս բրազիլացին՝ Ռոդրիգոն, հաշիվը դարձրեց խոշոր՝ 4-1:
71-րդ րոպեից կատալոնական ակումբը խաղում էր 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտով հեռացվեց Ռոնալդ Արաուխոն:
Մադրիդի «Ռեալը» նվաճեց առաջին տիտղոսը 2024 թվականին:
Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա»՝ 4-1 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 7, 10, 39 (11մ), Ռոդրիգո, 64 — Ռոբերտ Լևանդովսկի, 33
Հեռացում՝ Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա»), 71