‘«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)’

710

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում մադրիդյան թիմը հյուրընկալել էր «Էսպանյոլին»: Կարլո Անչելոտիի սաներին հաջողվեց առանց ավելորդ դժվարությունների 3:0 հաշվով հաղթանակ տոնել: 12-րդ րոպեին Քրիստիանո Ռոնալդուի հաշվենկատ փոխանցումից հետո դաշտի տերերին առաջ մղեց Խամես Ռոդրիգեսը: 

Նախքան ընդմիջման գնալը «Ռեալին» հաջողվեց խփել նաև երկրորդ գնդակը. 28-րդ րոպեին տուգանային հարվածի հրաշալի իրացմամբ աչքի ընկավ ուելսեցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 53-րդ րոպեին «Ռեալը» մնաց տասը հոգով. կարմիր քարտ ստացավ Ֆաբիո Կոենտրաուն, սակայն դա չխանգարեց մադրիդցիներին խփել երրորդ գնդակը: Փոխարինման դուրս եկած Նաչոն 76-րդ րոպեին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: 

Այս հաղթանակից հետո «Ռեալը», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 42 միավոր և շարունակում է գլխավորել մցաշարային աղյուսակը, իսկ «Էսպանյոլը» մնաց 10-րդ տեղում` ակտիվում ունենալով 20 միավոր:

ՌԵԱԼ Մ. – ԷՍՊԱՆՅՈԼ

3-0 (2-0)

MC

 

1-0՝ Խամես Ռոդրիգես 12՛, 2-0՝ Գարեթ Բեյլ 28՛, 3-0՝ Նաչո 76՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 5.Ֆաբիու Կոենտրան, 17.Ալվարո Արբելոա, 8.Տոնի Կրոոս (6.Սամի Խեդիրա, 81), 10.Խամես Ռոդրիգես (18.Նաչո, 54), 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (24.Ասյեր Իլյարամենդի, 63)

ԷՍՊԱՆՅՈԼ. 13.Ֆրանսիսկո Կասիլյա, 18.Խուան Ֆուենտես, 19.Դիեգո Կոլոտո, 22.Ալվարո Գոնսալես, 23.Անաից Արբիլյա, 4.Վիկտոր Սանչես (0., 62), 14.Խոսե Կանյաս, 24.Պակո Մոնտանյես, 26.Խոան Ջորդան (8.Կրիստիան Ստուանի, 68), 28.Խոան Ջորդան, 9.Սերխիո Գարսիա (10.Աբրահամ Գոնսալես, 82), 20.Ֆելիպե Կայսեդո

 

Հեռացում՝ Ֆաբիու Կոենտրան 53՛ (Ռ)
Զգուշացում՝ Կրիշտիանու Ռոնալդու 53՛ (Ռ), Խուան Ֆուենտես 27՛ (Է), Վիկտոր Սանչես 58՛ (Է), Անաից Արբիլյա 70՛ (Է), Պակո Մոնտանյես 76՛ (Է)
Մրցավար՝ Դավիթ Ֆերնանդես Բորբալան (Իսպանիա)

 

55

ԳՆԴԱԿԻ %

45

18 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (4)

10

ՏՈՒԳԱՆՔ

13

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Ա.Մուսինյանի պարզաբանումը «168 ժամ» թերթի հրապարակման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ «Չելսին» հաղթեց, «Մանչեսթր Սիթին» խաղաղ ելք գրանցեց (տեսանյութեր)’