‘
Մադրիդի «Ռեալը» ամռանը պատրաստ է կազմի էական թարմացման, հայտնում է Football Espana-ն:
Մասնավորապես, «արքայական» ակումբը փորձելու է ձեռք բերեկ «Նապոլիի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին: 26-ամյա հարձակվողի համար մադրիդիցիները պատրաստ են տալ Քարիմ Բենզեմային եւ վճարել 25 միլիոն եվրո: Կավանիի փոխհատուցման գինը «Նապոլիի» հետ պայմանագրով կազմում է 63 միլիոն եվրո, սակայն հնարավոր է, որ Բենզեման հրաժարվի մադրիդցիների հետ պայմանագիրը վաղաժամկետ խզել:
‘