«Ռեալը» կձգտի անվճար ձեռք բերել Մբապեին եւ Պոգբային

68

Մադրիդի «Ռեալը» կձգտի հաջորդ ամռանը ձեռք բերել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին եւ կիսապաշտպան Պոլ Պոգբային անվճար։

Հունվարին Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գրավիչ ֆինանսական պայմաններ կառաջարկի ֆուտբոլիստներին, հաղորդում է իսպանական Marca-ն։

Ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Մբապեի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պոգբայի պայմանագրերը նախատեսված են մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մբապեն ու Պոգբան լավ հարաբերություններ ունեն «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ։ Դա եւս կարող է որոշիչ գործոն լինել նրանց ընտրության հարցում։

Նախորդ հոդվածըԵրկրորդ ֆուտբոլիստը հրաժարվեց Մինո Ռայոլայի ծառայություններից
Հաջորդ հոդվածըՊՆ-ն հրապարակել է զոհված 6 զինծառայողի անուն