‘«Ռեալը» կրկին պարտվում է, «Բարսելոնան»՝ հաղթում (տեսանյութեր) ‘

799

Մադրիդի «Ռեալը» չափազանց անհաջող է մեկնարկել ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում: 4-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի սաները արտագնա խաղում պարտվեցին «Սեւիլյային»` 0:1 եւ այժմ ունեն ընդամենը չորս միավոր:

Իր հերթին «Բարսելոնան», նույնպես հյուրընկալվելիս, 4:1 հաշվով հաղթեց «Խետաֆեին» եւ չորս տուրից հետո 12 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 8 միավորի հասցնելով տարբերությունը «Ռեալի» հետ: Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, որը 6 գնդակով առաջնոււթյան լավագույն ռմբարկուն է:

Իսպանիայի առաջնություն, 4-րդ տուր
«Խետաֆե» — «Բարսելոնա»` 1:4
Մասկերանո, 81, ինքնագոլ – Ադրիանո, 32, Մեսի, 74 — 11մ, 77, Վիլյա, 90

«Սեւիլիա» — «Ռեալ»` 1:0
Տրախովսկի, 2

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը շնորհավորել է հրեական համայնքի Նոր տարին’
Հաջորդ հոդվածը‘Յոզեֆ Գեբելսի անտաղանդ հետեւորդները, կամ օպերացիա «Փնթի ա Տիգրան, փնթի» ‘