‘«Ռեալը» կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը, Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց’

935

«Սելթայի» հետ խաղում հաղթանակը մադրիդյան թիմի համար 18-րդ  անընդմեջ հաղթանակն էր: Այսպիսով` «Ռեալը» կրկնեց սկզբունքային մրցակցի` «Բարսելոնայի» ռեկորդը. 2005-2006թթ. մրցաշրջանում կատալոնական թիմը նույնպես տոնել էր հաղանակներ 18 խաղում անընդմեջ:: Իսպանական թիմերից միայն «Բարսելոնային» և «Ռեալին» է հաջողվել նման ցուցանիշ գրանցել:

«Ռեալ»-«Սելթա» հանդիպումը ռեկորդային էր նաև Քրիստանու Ռոնալդուի համար: Պորտուգալացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ և խփեց Իսպանիայի առաջնությունում իր 200-րդ գոլը: Այս հեթ-տրիկը Ռոնալդուի համար Իսպանիայի առաջնությունում 23-րդն էր: Այսպիսով` Լա լիգայում հեթ-տրիկների քանակով պորտուգալացին նոր ռեկորդ սահմանեց` շրջանցելով լեգենդներ Ալֆրեդո դի Ստեֆանոյին և Տելմո Սարրային: 

Նշենք նաև, որ բացի «Ռեալի» ֆուտբոլիստներից Իսպանիայի առաջնությունում 200-ից ավելի գոլ են խփել Ռաուլը (1994-2010թ., 228 գոլ)  և Ալֆրեդո դի Ստեֆանոն (1953-1964թթ., 216 գոլ):

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Իմ թիմը պարտվեց հենց այն ոճով, որով ես սիրում եմ պարտվել»’
Հաջորդ հոդվածը‘Գյոտցեի խաղակոշիկը վաճառվել է 2 միլիոն եվրոյով’