‘
Կարլո Անչելոտիի` «Ռեալի» ղեկին 100-րդ հոբելյանական հանդիպումըհաղթական էր: Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ:
«Մանուել Մարտինես Վալերո» անունը կրող մարզադաշտում կայացած խաղում «սերուցքայինները» դեռևս առաջին խաղակեսում կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Կարիմ Բենզեմայի` 40-րդ րոպեին խփած հրաշալի գոլը գլխավոր մրցավար Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուևան չհաշվեց ` արձանագրելով խաղից դուրս վիճակ:
Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ խաղակեսում «Ռեալին» հաջողվեց երկու գնդակ խփել: 56-րդ րոպեին Կարիմ Բենզեման առաջ մղեց հյուրերին, իսկ 69-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ:
ԷԼՉԵ – ՌԵԱԼ Մ. |
0-2 (0-0) |
0-1՝ Քարիմ Բենզեմա 57՛, 0-2՝ Կրիշտիանու Ռոնալդու 69՛ |
ԷԼՉԵ. 25.Պշեմիսլավ Տիտոն, 2.Դամիան Սուարես, 3.Էնցո Ռոկո, 4.Դավիթ Լոմբան, 21.Էդու Ալբակար, 7.Աարոն Նյիգես (11.Գարի Ռոդրիգես, 64), 8.Ադրիան Գոնսալես (9.Քրիստիան Էռերա, 81), 17.Վիկտոր Ռոդրիգես, 20.Ֆեյսալ Ֆաժր, 24.Մարիո Պասալիչ (33.Ռաֆա Գալվես, 75), 22.Ժոնաթաս |
ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 11.Գարեթ Բեյլ, 16.Silva (24.Ասյեր Իլյարամենդի, 84), 23.Իսկո (17.Ալվարո Արբելոա, 89), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (20.Խեսե, 90) |
Զգուշացում՝ Էդու Ալբակար 24՛ (Է), Ժոնաթաս 41՛ (Է), Աարոն Նյիգես 52՛ (Է), Էնցո Ռոկո 71՛ (Է), Մարսելո 38՛ (Ռ) |
39 |
ԳՆԴԱԿԻ % |
61 |
3 (1) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
17 (5) |
17 |
ՏՈՒԳԱՆՔ |
6 |
1 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
6 |
1 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
7 |
‘