‘«Ռեալը» հաղթեց «Բազելին», «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)’

892

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» շարունակում է անպարտելի մնալ մրցաշարի ընթացիկ խաղարկությունում:

Խմբային փուլի 5-րդ տուրում Կարլո Անչելոտիի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Բազելի» նկատմամբ: «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում կայացած խաղի միակ գոլը 35-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի փոխանցումից հտո խփեց Քրիստիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար այս գոլը 71-րդն էր Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկում Ռոնալդուն հավասարվեց «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսին, իսկ ռեկորդակիրը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է` 74 գոլ:

 

ԲԱԶԵԼՌԵԱԼ Մ.

0-1 (0-1)

MC

 

0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 35՛

 

ԲԱԶԵԼ. 1.Տոմաշ Վացլիկ, 4.Ֆիլիպ Դեժեն (24.Ահմեդ Համուդի, 76), 16.Ֆաբիան Շար, 17.Մարեկ Սուխի, 19.Բերանգ Սաֆարի, 7.Լուկա Ձուֆի (14.Յոտիրո Կակիտանի, 87), 11.Շկելզեն Գաշի, 20.Ֆաբիան Ֆրայ (21.Մարսելո Դիաս, 83), 33.Մոհամեդ Էլ Նենի, 36.Բրել Էմբոլո, 25.Դեռլիս Գոնսալես

ՌԵԱԼ Մ.. 13.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 5.Ֆաբիու Կոենտրան, 17.Ալվարո Արբելոա, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (12.Մարսելո, 89), 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո (18.Նաչո, 90), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (24.Ասյեր Իլյարամենդի, 71)

 

Զգուշացում՝ Ֆիլիպ Դեժեն 44՛ (Բ), Մարեկ Սուխի 52՛ (Բ), Ֆաբիան Շար 80՛ (Բ), Սերխիո Ռամոս 43՛ (Ռ), Ֆաբիու Կոենտրան 48՛ (Ռ)
Մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)

 

46

ԳՆԴԱԿԻ %

54

16 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (4)

12

ՏՈՒԳԱՆՔ

11

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

6

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

6

Այս խմբի մյուս խաղը կայացավ «Բոլգարսկա Արմիա» մարզադաշտում. «Լուդոգորեցը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»: 3-րդ րոպեին Դանի Աբալոն առաջ մղեց դաշտի տերերին, սակայն «Լիվերպուլին» հաջողվեց արագ վերականգնել հաշվի հավասարությունը. 8-րդ րոպեին անգլիական թիմի կազմում աչքի ընկավ Լամբերտը, իսկ 37-րդ րոպեին Հենդերսոնը հաշիվը դարձրեց 1:2, սակայն 88-րդ րոպեին Տերզիևը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` 2:2:

ԼՈՒԴՈԳՈՐԵՑԼԻՎԵՐՊՈՒԼ

2-2 (1-2)

MC

 

1-0՝ Դանի Աբալո 3՛, 1-1՝ Ռիկի Լամբերտ 8՛, 1-2՝ Ջորդան Հենդերսոն 37՛, 2-2՝ Գեորգի Թերզիեւ 88՛

 

ԼՈՒԴՈԳՈՐԵՑ. 21.Վլադիսլավ Ստոյանով, 25.Յորդան Մինեւ, 27.Կոզմին Մոցի, 55.Գեորգի Թերզիեւ, 80.Ժունիոր Կայսարա, 7.Միխայիլ Ալեքսանդրով (88.Վանդերսոն, 72), 8.Ֆաբիու (99.Համզա Յունես, 81), 18.Սվետոսլավ Դյակով, 84.Մարսելինյու, 17.Դանի Աբալո (11.Ժունինյու Կիշադա, 69), 93.Վիրջիլ Միսիդջան

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 2.Գլեն Ջոնսոն, 4.Կոլո Տուռե, 19.Խավի Մանկիլյո, 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ, 14.Ջորդան Հենդերսոն, 21.Լուկաշ Լեյվա, 24.Ջո Ալեն, 9.Ռիկի Լամբերտ, 31.Ռահիմ Ստերլինգ (18.Ալբերտո Մորենո, 82)

 

Մրցավար՝ Միգել Անտոնիո Մատեու Լաոս (Իսպանիա)

 

56

ԳՆԴԱԿԻ %

44

19 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (5)

8

ՏՈՒԳԱՆՔ

21

11

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

5-րդ տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է «Ռեալը»: «Բազելն» ունի 6 միավոր, «Լիվերպուլը» և «Լուդոգորեցը»`  4-ական:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Բորուսիան» կրեց առաջին պարտությունը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» և «Յուվենտուսը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)’