‘
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալին»:
Մադրիդցիները հաշվի մեջ առաջ անցան արդեն 13-րդ րոպեին: Պիկեն սեփական տուգանային հրապարակում գցեց իրեն շրջանցող Ռոնալդուին, որի համար պատժվեց դեղին քարտով եւ 11 մետրանոց հարվածով, որը հենց տուժածն էլ անվրեպ իրացրեց:
57-րդ րոպեին «Ռեալի» արագ եւ սրընթաց հակագրոհից հետո Ռոնալդուն խփեց երկրորդ գնդակը, 68-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով երրորդ անգամ գրավեց Պինտոյի պաշտպանած դարպասը:
Առավելագույնը, ինչ կարողացան անել կատալոնացիները՝ հեղինակության գոլն էր, որը 89-րդ րոպեին խփեց Խորդի Ալբան՝ 1:3: Այս թիմերի առաջին հանդիպումը Մադրիդում ավարտվել էր 1:1, այնպես որ «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի «Սեւիլիա» — «Աթլետիկո Մադրիդ» զույգի հաղթողը:
Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բարսելոնա» — «Ռեալ»՝ 1-3
Գնդակները՝ Կրիշտիանու Ռոնալդու՝ 13 (11 մ.), 57, Վարան՝ 68 – Խորդի Ալբա՝ 89
‘