‘
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալին» հյուրընկալել էր «Խետաֆեն»: «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում տեղի ունեցած խաղում Կարլո Անչելոտիի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Խորդի Կոդինայի պաշտպանած դարպասը:
Առաջին խաղակեսի ընթացքում «Խետաֆեին» լավ պաշտպանվում էր և «Ռեալին» հաջողվեց բացել խաղի հաշիվը միայն 63-րդ րոպեին. Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո աչքի ընկավ «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Քրիստիանո Ռոնալդուն: 4 րոպե անց Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո Գարեթ Բեյլը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 79-րդ րոպեին Ռոնալդուին հաջողվեց դուբլ ձևակերպել:
Այս հաղթանակից հետո «Ռեալը», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել ունի 45 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Խետաֆեն» մնաց 17 միավորով` 15-րդ տեղում:
ԽԵՏԱՖԵ—ՌԵԱԼ Մ. |
0-3 (0-0) |
0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 63՛, 0-2՝ Գարեթ Բեյլ 67՛, 0-3՝ Կրիշտիանու Ռոնալդու 79՛ |
ԽԵՏԱՖԵ. 13.Խորդի Կոդինա, 2.Ալեքսիս, 3.Ռոբերտո Լագո, 4.Էմիլիանո Վելասկես, 5.Նալդո, 6.Սամմիր (36.Ալեքս Ֆելիպ, 83), 10.Պաբլո Սարաբիա (23.Ֆրեդի Ինեստրոխա, 56), 14.Պեդրո Լեոն (24.Աբդուլ Քարիմ Յոդա, 74), 17.Դիեգո Կաստրո, 22.Խուան Ռոդրիգես, 9.Ալվարո Վասկես |
ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո (18.Նաչո, 82), 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս (24.Ասյեր Իլյարամենդի, 82), 10.Խամես Ռոդրիգես, 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո (6.Սամի Խեդիրա, 78), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա |
Զգուշացում՝ Էմիլիանո Վելասկես 31՛ (Խ), Ռոբերտո Լագո 64՛ (Խ), Տոնի Կրոոս 34՛ (Ռ), Խամես Ռոդրիգես 61՛ (Ռ) () |
35 |
ԳՆԴԱԿԻ % |
65 |
6 (0) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
24 (9) |
19 |
ՏՈՒԳԱՆՔ |
10 |
‘