‘
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հնարավոր է Արգենտինայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի համար 95 միլիոն եվրո վճարի,- տեղեկացնում է Sportmediaset-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում նշվում էր «Արքայական ակումբի»՝ արգենտիացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն առաջարկվող գումարի մասին ոչինչ հայտնին չէր:
Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն Մանուել Պելեգրինիի թիմում 35 հանդիպում է անցկացրել, խփել է 24 գնդակ եւ 7 արդյունավետ փոխանցում է կատարել:
Հիշեցնենք, որ 2009 թվականին «Ռեալը» «մանչեսթեր Յունայթեդին» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար ընդամենը 93,4 միլիոն եվրո է վճարել:
‘