‘Ռեալը հունվարին տրանսֆերների վրա կծախսի 330 մլն եվրո’

1115

 Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում մտադիր է լուրջ ձեռքբերումներ կատարել։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել «արքայական ակումբի» վրա։

Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, մադրիդցիները պատրաստ են 330 մլն եվրո ծախսել տրանսֆերների վրա։ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներն են Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, «Էվերթոնի» պաշտպան Ջոն Ստոունզը, «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան։

Բացի այդ, մադրիդցիների դիտակետում են «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն եւ Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Ավելի լավ է ֆուտբոլիստ լինել, քան մարզիչ»’
Հաջորդ հոդվածը‘Զիդանին դուր չի գալիս Խամեսի վարքը. ֆրանսիացին նախապատվությունը տալիս է Իսկոյին’