‘
20 տարի առաջ հոկտեմբերի 29-ին Ռաուլ Գոնսալես Բլանկոն նշել է նորամուտը Մադրիդի «Ռեալի» կազմում:
«Արքայական ակումբի» ղեկավարությունը նախապես շնորհավորել է իր լեգենդին: Հոկտեմբերի 25-ին կայացած «Ռեալ»-«Բարսելոնա» (3:1) խաղից առաջ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ռաուլին ժամացույց է նվիրել և խորհրդանշական մարզաշապիկ:
«Իմ կյանքում սա յուրահատուկ և անսպասելի պահ էր: Այս արարողությունն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալին»: Ակումբի ղեկավարության այս քայլն ինձ ստիպում է ավելի շատ զգալ, որ ես տանն եմ:
Ես կարող եմ նկարագրել այն ամենը, ինչը տեղի է ունեցել ինձ հետ նորամուտիս ժամանակ: Ինձ համար յուրահատուկ օր էր: 20 տարի առաջ ես իրականություն դարձրի երազանքս: Սա ֆուտբոլիստի մի ամբողջ կարիերա է: Ես պահել եմ ակումբում անցկացրած ժամանակահատվածի ամենալավ հիշողությունները»,-Ռաուլի շնորհակալության և երախտագիտության խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:
‘