‘ «Ռեալը» Մադրիդ-«Բարսելոնա». Կլասիկոյին ընդառաջ’

4325

‘

Չորս ամսից ավելի է անցել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Բարսելոնայի»՝ Մադրիդի «Ռեալից» կրած ցավալի պարտությունից, սակայն ինչպես երևում է, կատալոնացիները կարողացան պատվով այն հաղթահարել ու շրջել պատմություն դարձած այդ էջը: Այսօր էլ՝ Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ: Կլասիկոյին ընդառաջ մեր այս անդրադարձը փորձ է ներայացնելու թիմերում տիրող իրավիճակը:

Առաջատար «Բարսելոնայի» հնարավոր հաղթանակը հաշվետու մրցավեճում թույլ կտա Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմին միավորների տարբերությունը Մադրիդի «Ռեալից» հասցնել 14-ի: Նախապատրաստական փուլի շրջանակներում «Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին», սակայն օրեր անց մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղերում նույնը կրկնել չհաջողվեց: Այնուհանդերձ, դրանից հետո շատ բան է փոխվել կատալոնացիների ճամբարում: Ընթացիկ մրցաշրջանը հիանալի են անցկացնում «Բարսելոնայի» խաղացողները՝ վստահ ու կայուն մրցելույթներ ունենալով ինչպես Իսպանիայի առաջնությունում, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ըստ Էռնեստո Վալվերդեի՝ նույն թիմն է, հանգամանքներն են փոխվել: Գաղտնիք չէ, որ «Բարսելոնան» անցած օգոստոսին հայտնվել էր ծանր վիճակում, երբ թիմից որոշեց հեռանալ առաջատար խաղացողներից Նեյմարը՝ տեղափոխվելով ֆրանսիական «ՊՍԺ»: Բրազիլացուն թիմում ահելու անկարողունակությունից «Բարսելոնան» հայտնվեց ցնցումնային իրավիճակում:  Սակայն թիմը շուտով հաղթահարեց բոլոր դժվարությունները և Վալվերդեի գլխավորած «Բարսելոնան» այլևս այն խոցելի թիմը չէ, ինչպես ամիսներ առաջ էր, իսկ մարզիչը հաղթանակի բանաձևը կառուցում է իր թիմի պաշտպանությանը շուրջը:

Շատ դժվար խնդիր է դարձել «Բարսելոնայի» դարպասը գրավելը: Սուպերգավաթի խաղարկության երկու խաղում Մադրիդի «Ռեալը» 5 անգամ գրավեց Մարկ Անդրե Տեր-Շտեգենի դարպասը,  մինչդեռ դրանից հետո առաջնությունում անցկացրած 16 խաղում են կատալոնացիներն ընդունել 5 գոլ: Վալվերդեն կարևորեց իր թիմի պաշտպանության դերը, ինչը չէր արվում «Նոու Կամպում» երկար տարիների ընթացքում: Քանի որ հարձակման գծում գործող խաղացողների որակը թույլ էր տալիս սպասել խփված գոլեր նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում, այդ պատճառով կարևոր էր կենտրոնանալ պաշտպանության վրա: Ստացվեց կարգավորել խաղը թիկունքում շնորհիվ կենտրոնական պաշտպանների հիանալի համագործակցության և իհարկե Տեր-Շտեգենի լավ մարզավիճակի:

Գերմանացի դարպասապահն իրոք իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո և բոլոր հնարավորություններն ունի աշխարհի լավագույնի կոչմանն արժանանալու համար:

Կարևոր ևս մեկ հանգամանք: Սուպերգավաթային խաղերում «Բարսելոնային» պակասեց խփած գոլերը: 180 րոպեի ընթացքում կատալոնացիները միայն մեկ անգամ կարողացան գրավել մադրիդցիների դարպասը, ավելին թիմն ընդամենը 9 հարված կատարեց: Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները գալիք շաբաթ օրը, սակայն կա վիճակագրություն, համաձայն որի, «Բարսելոնան» լուծել է այդ խնդիրը: Թիմն ամենաշատ գոլերն է խփել ընթացիկ առաջնությունում՝ 42 գոլ, մինչդեռ «Ռեալը» խփել է 30 գոլ: Լիոնել Մեսսին խփած գոլերի քանակով գլխավորում է ռմբարկուներից ցուցակը, շատ լավ տպավորություն է թողնում Խորդի Ալբան, որը Նեյմարի հեռանալուց հետո ավելի մեծ տարածություն է ստանում:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնան» լուրջ քննադատության տակ էր, սակայն ամիսներ անց պատկերն այլ է: Ամեն դեպքում, թվերը խոսում են կատալոնացիների օգտին:

Լիոնել Մեսսին շարունակում է փայլել Լա Լիգայում, արդեն խփել է 19 գոլ, ինչը 8-ով շատ է, քան խփել է որևէ մեկը:

 «Բարսելոնան» տպավորում է նաև հուսալիությամբ: Պեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո թիմը վերջին 5 մրցաշրջանի ընթացքում յուրօրինակ ռեկորդ է սահմանել բաց թողած գոլերի քանակով: Բացի դրանից, ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն հինգ լիգաները հաշվի առած ոչ մի թիմ արտագնա խաղերում քիչ գոլ բաց չի թողել, որքան «Բարսելոնան»:

Վալվերդեն կարողացել է հասնել որոշակի արդյունքի, կազմակերպել իր թիմի խաղը խաղային տարբեր օղակներում ու պահպանել բալանսը դրանց միջև:

Պակաս դերակատարում չունի նաև դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, որը հարցազրույցներից մեկի ժամանակ բացատրել է, թե ինչու է նա ավելի լավ խաղում, քան երբևէ:

«Խաղային ռիթմի մեջ եմ, խաղում եմ Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում»,- ասել է գերմանացի դարպասապահը:

Սակայն հարցը միայն Տեր Շտեգենի մարզավիճակ չէ: Ներկայիս «Բարսելոնան» ունի խորություն: Պաուլինյոյի տրանսֆերը շատերը սրերով ընդունեցին, բայց բրազիլացին արդեն խփել է 6 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: Պակո Ալկասերը, չնայած նրան, որ շաբաթ օրը տեղի ունեցած խաղում վնասվածք ստացավ, նույնպես իր կարևոր դերակատարումն է ունեցել մասնավորապես դուբլ է ձևակերպել «Սևիլիայի» հետ տնային խաղում (2:1): Իհարկե, դեռ որոշակի կասկած կա: Նեյմարին արժանի փոխարինող չգտնվեց, իսկ Լուիս Սուարեսի անկայուն մրցելույթները ստիպում են ուրուգվայցուն ամեն գնով վերադարձնել նախկին մարզավիճակը: Սակայն այս խնդիրները այնքան էլ մեծ չեն, ինչպես օրինակ «Բարսելոնայի» առաջիկա մրցակցի մոտ:

Մադրիդը, ինչպես սպասվում էր, կարողացավ պաշտպանել տիտղոսն ու Սուպերգավաթի խաղարկությունում հաղթեց «Բարսելոնային» ինչպես տանը, այնպես էլ՝ մրցակցի հարկի տակ: Սակայն բավական ժամանակ չեղավ թույլ կողմերը տեսնելու համար, արդյունքում թիմը չհաղթեց տնային առաջին 3 խաղում. վերջին 20 տարում վատագույն արդյունքը, որը ցույց է տվել Արքայական ակումբը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Հարձակվողները պետք է իրենց վրա վերցնեն որոշակի պատասխանտվություն: Անցած մրցաշրջանի տվյալ ժամանակահատվածում Ռոնալդուն 10 գոլ ուներ իր հաշվին Լա Լիգայում, Բեյլը՝ 5, Բենզեման՝ 4: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն խփել է 4 գոլ, իսկ Բենզեման ու Բեյլը՝ 2-ական: Սակայն խնդիրը միայն նշված երեքի մեջ չէ:

Անցած մրցաշրջանի այս ժամանակահատվածում 5 գոլ էր խփել նաև Ալվարո Մորատան: Զարմանալի է, բայց ներկայիս Մադրիդում չկա խաղացող, որի արդյունքները հնարավոր լիներ համեմատել Մորատայի արդյունքի հետ: Նույն Մարկո Ասենսիոն ու մնացածը փորձում են իրենց դրսևորել լավագույն կողմերով, սակայն անհրաժեշտ կայնությունը չկա:

Զինեդին Զիդանի համար դժվար ժամանակներ են նաև խաղացողների ստացած վնասվածքների առումով: Ֆրանսիացուն հաճախ քննադատում են, որ նա չափից դուրս կանխատեսելի է, իսկ նրա փոփոխություններն ցանկալի ազդեցությունը չեն ունենում: Անցած մրցաշրջանում Մադրիդի խաղացողներն փոխարինման դուրս գալուց հետո խփել են 9 գոլ, 4-ն իր հաշվին գրանցել է Մորատան: Ընթացիկ մրցաշրջանում՝ 1 գոլ:

Զիդանն, ամեն դեպքում, սպասում է, որ ամեն ինչ լավ է լինելու: Անկախ ամեն ինչից, արդեն վաղուց այն տպավորությունն է, որ Մադրիդի «Ռեալն» ավելի լավ է տրամդրվում որոշիչ խաղերին, քան երբ խոսքը գնում է ամբողջ մրցաշրջանի մասին, երբ պահանջվում է կայունություն ու ծանր աշխատանք:

Ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիներն երկու անգամ ցույց տվել են, որ կարող են գերազանցել «Բարսելոնային»: Մադրիդը պետք է իր լավագույն կողմերով ներկայանա, եթե դա տեղի չունենա, ապա քիչ հավանական է, որ կկարողանան կանգնեցնել Վալվերդեի սաներին:

Նշենք նաև, որ Արքայական ակումբն, ի տարբերություն «Բարսելոնայի» 3 հանդիպում ավելի է անցկացրել. 13 խաղ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, 2 խաղ Աշխարհի գավաթի խաղարկությունում, 6 խաղ Արքայական գավաթի խաղարկությունում, 38 խաղ Իսպանիայի առաջնությունում, 2 խաղ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, 1 խաղ Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում:

Հատկանշական է, որ 2017 թվականին կատալոնացիները 31 հաղթանակ են տարել Իսպանիայի առաջնության շրջանակներում, մինչդեռ չեմպիոն մադրիդցիները 27 հաղթանակ: Բացի դրանից, «Բարսելոնան» անցնող տարում ավելի քիչ ոչ-ոքի է խաղացել ու պարտվել, քան Մադրիդի «Ռեալը», համապատասխաբար 9 և 7, մինչդեռ մադրիդցիները ընդհանուր հաշվով միավորներ են կորցրել 18 խաղում:

Ինչ վերաբերում է խփած ու բաց թողած գոլերին, ապա «Բարսելոնան» խփել է ավելի շատ ու բաց թողել ավելի քիչ: Վալվերդեի սաները խփել են 157, բաց թողել 50 գոլ, մինչդեռ Զիդանի սաները խփել են 156, բաց թողել 65 գոլ: Հարկ է նշել, որ կատալոնական թիմը 15 անգամ հնարավորություն է ունեցել գոլ խփել 11 մետրանոցից, օգտագործել է 12-ը, մինչդեռ մադրիդյան թիմը 10 անգամ է աչքի ընկել: Ինչ վերաբերում է սեփական դարպասներին նշանակված 11 մետրանոցներին, ապա անցնող տարում անցկացրած 59 խաղից միայն մեկում են կատալոնացիների դարպասին նշանակվել 11 մետրանոց, այն էլ Արքայական գավաթի խաղարկությունում, սակայն այն գոլով չի ավարտվել: Մադրիդի «Ռեալն» անցկացրել է 62 խաղ, մրցակիցները 6 անգամ հնարավորություն են ունեցել գոլի հեղինակ դառնալ 11 մետրանոցից. 3 անգամ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, 2 անգամ Իսպանիայի առաջնությունում և 1 անգամ Սուպերգավաթի խաղարկությունում: 6 փորձից 4-ն ավարտվել են դարպասի գրավումով:

 

Հաշվետու Կլասիկոն կարող է որոշիչ լինել՝ հաշվի առնելով մի քանի գործոններ: Անկախ ամեն ինչից, «Բարսելոնայի» հնարավոր հաղթանակը կնշանակի, որ Զիդանի սաների համար չափից դուրս դժվար կլինի փրկել առաջնությունը: Վալվերդեի թիմը տարին կավարտի նույքան հաղթանակով, որքան առաջիկա մրցակիցը:

Սակայն մադրիդցիները միայն մտածում են հերթական 3 միավորը վաստակելու մասին, ինչը թույլ կտա նրանց վերադառնալ չեմպիոնական մրցավազք: Միևնույն ժամանակ տարին կավարտեն՝ տանելով ավելի շատ հաղթանակ, կփորձեն նաև որպես բոնուս ավելի շատ գոլ խփել օրացուցային տարում, քան «Բարսելոնան»:

 

 

‘

Նախորդ հոդվածը‘Օզբիլիսը տրանսֆերի է հանվելու’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ» — «Բարսելոնա»՝ 0:3. կատալոնացիները հաղթեցին «Սանտիագո Բերնաբեու»-ում (տեսանյութ)’