‘
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց «Մալագային»:
Խաղը մեկնարկը հաջող չէր տանտերերի համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց ուելսցի Գարեթ Բեյլը: Առաջին խաղակեսում «Արքայական ակումբն» ունեցավ մի քանի իրական գոլային պահեր, սակայն խփեց մեկ գոլ, որը 24-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:
Ընդմիջումից հետո «Ռեալը» չէր կարողանում ստեղծել վտանգավոր պահեր, բայց 67-րդ րոպեին գեղեցիկ հակագրոհի արդյունքում ստացավ 11 մետրանոց հարված իրացնելու իրավունք: Գնդակին մոտեցավ Պրեմերայի լավագույն ռմբարկու Քրիստիանո Ռոնալդուն, ով վրիպեց: 2 րոպե անց կոլումբացի Խամես Ռոդրիգեսը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց «Ռեալի» առավելությունը: «Մալագան» շատ արագ կրճատեց հաշիվը, սակայն ավելին անել չհաջողվեց: Փոխարենը մադրիդցիներն ավելացված ժամանակում խփեցին նաեւ երրորդ գոլը, որը հեղինակեց Ռոնալդուն՝ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցնելով 39-ի և 4 գնդակով առաջ անցնելով Լիոնել Մեսիից:
Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 76 միավոր և երկում է միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային», իսկ «Մալագան» մնաց 46 միավորով` 7-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Ռեալ»-«Մալագա»` 3:1
Գոլերը. Ռամոս՝ 24, Խամես՝ 69, Ռոնալդու՝ 90+2, Խուանմի՝ 71:
‘