«Ռեալը» մինչև այս ամսվա ավարտը կարող է հաստատել Մբապեի տրանսֆերը

590

Մադրիդի «Ռեալում» լավատեսություն կա, որ մինչև օգոստոսի 31-ը ավարտին կհասցնեն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը՝ հաղորդում է իսպանացի հեղինակավոր լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։

Հավանական տրանսֆերի վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ Լիոնել Մեսին։ «Ռեալում» ենթադրում են, որ ՊՍԺ-ն հանուն արգենտինացու հետ պայմանագիր կնքելու ստիպված կլինի որևէ ֆուտբոլիստից բաժանվել, իսկ Մբապեն այն խաղացողն է, որ ակումբային գրանցումը փոխելու ցանկություն ունի:

Գործընթացն էլ ավելի կարող է արագանալ՝ պայմանավորված թիմի հարձակվողների շուրջ ստեղծված իրավիճակով. Յովիչն ու Մարիանոն Անչելոտիի ծրագրերում չեն մտնում, բայց Մարիանոն, ինչպես նախկինում, հիմա էլ հրաժարվում է այլ ակումբում ելույթ ունենալուց։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ի երկրպագուներին կթույլատրվի այցելել մարզադաշտ
Հաջորդ հոդվածըԼապորտան նամակ է ստացել. պատմության մեջ կմնաք որպես նախագահ, որը հեռացրեց Մեսսիին