‘ «Ռեալը» մտադիր է ամռանը լուրջ փոփոխություններ կատարել թիմի կազմում’

986

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը լուրջ փոփոխություններ կատարել թիմի կազմում։ Այդ մասին հաղորդում է «Sky Sports»-ը։ 

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք կբերի երեք աստղային ֆուտբոլիստների, որպեսզի հաջորդ մրցաշրջանում թիմը կարողանա պայքարել տիտղոսների համար։ Դրա համար մադրիդցիները կարող են բաց թողնել ներկայիս կազմի 6 խաղացողների։ 

«Արքայական ակումբը» համալրելու թեկնածուների թվում են ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իտալացի Մարկո Վերատին և գերմանացի Մարկո Ռոյսը։

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ.«Ինձ համար գումարի չափը նշանակություն չունի»’
Հաջորդ հոդվածը‘Հայ բռնցքամարտիկները կվերադառնան մեդալներով. դրանցից 2-ը ամենաբարձր հարգի են’