Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է պատրաստել թիմի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի համար, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս ունի, որ Կրոսը կընդունի առաջարկը։
Կրոսը 2014 թվականի ամռանն է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Ռեալ», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը կբանակցեն եւ հունվարին վերջնական որոշում կընդունեն։
Կրոսը «Ռեալի» հետ նվաճել է 18 տիտղոս, դարձել է Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։