‘«Ռեալը» որոշում է կայացրել Մոդրիչի վերաբերյալ’

1266

Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերաբերյալ, ում ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», հաղորդում է Marca-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ «Ռեալը» ցանկանում է Մոդրիչին պահել թիմում ու նոր պայմանագիր առաջարկել նրան ավելի բարձր աշխատավարձով։ Նշենք, որ խորվաթ ֆուտբոլիստն այժմ ստանում է տարեկան 8 մլն եվրո։

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մոդրիչը հանդիպելու է իսպանական ակումբի ղեկավարության հետ իր ապագայի հարցը քննարկելու համար։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Խորվաթիայի ընտրանու հարձակվողը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպա լիգա. Հայտնի են 2017-18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուները’