‘
Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՖԻՖԱ-ի կողմից ակումբի տրանսֆերների հետաքննության: ՖԻՖԱ-ն հետաքննում է «Արքայական ակումբի» տրանսֆերային գործարքները մոտ 50 արտասահմանցի անչափահաս ֆուտբոլիստների հետ։ Այդքան խաղացողների տեղափոխության փաստաթղթերն է պահանջել ՖԻՖԱ-ն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Ռեալի» հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
««Ռեալը» կողմ է անչափահաս խաղացողների պաշտպանությանը, ճիշտ և առողջ դրսևորմանը, խստիվ հետևում է խաղացողների տրանսֆերների կանոններին և լիովին համաձայն է տարվող հետաքննության հետ։
Պահանջվող ժամկետներում «Ռեալը» ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որ պահանջվել են ՖԻՖԱ-ի կողմից։ ՖԻՖԱ-ն հարցում է կատարել 51 ֆուտբոլիստների վերաբերյալ, որոնցից մեկի անունը երկու անգամ է կրկնվում։ Նրանցից 10 իսպանացիներ են, 6-ը՝ չափահաս։ Երկուսը գրանցվել են ակումբի կողմից ՖԻՖԱ-ի թույլտվությամբ, ևս երկուսը՝ գործող նորմերի ընդունումից առաջ։ 23 ֆուտբոլիստներ պատկանել են իսպանական ակումբների։ Եվս երկուսը երբեք «Ռեալում» չեն եղել, իսկ չորս ֆուտբոլիստներ բացառության են ենթարկվում։ Վերոնշյալը ենթադրում է, որ «Ռեալը» միշտ խստորեն պահպանել է ՖԻՖԱ-ի կանոնները»։
‘