‘
«Ռեալը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցի նկատմամբ, հայտնում է El Economista-ն: Սպասվում է, որ մադրիդյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու պաշտոնական առաջարկ կանի ամռանը:
Մարիո Գյոտցեի տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո: Տաղանդավոր ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաեւ «Բավարիան», որտեղ ամռանը Խոսեպ Գվարդիոլայի հայտնվելուց հետո մեծ փոփոխություններ են սպասվում:
‘